Թուրքիայի նախագահ Ջեջեպ Թայիբ Էրդողանի՝ Շուշի այցից առաջ էլիտար հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում: Այս մասին հայտնում են Արցախում @wargonzo նախագծի աղբյուրները:
Խոսքը էլիտար ջոկատի մարտիկների առնվազն 2 գումարտակի մասին է (մոտ 500 մարդ), որոնց թվում կան ոչ միայն օտարերկրյա հրահանգիչներ, այլև Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների զինծառայողներ:
Հայտնի է, որ Էրդողանն ու Ալիևը Շուշիում կստորագրեն մի շարք համաձայնագրեր, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող: