Ինչպե՞ս եք Մեղրիում դիմավորելու Փաշինյանին. քաղաքապետը մանրամասնում է

ArmDaily.am-ի զրուցել է Մեղրիի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի հետ։

 

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատված. 

 

«-Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր Սյունիք է ուղևորվում։ Ինչպե՞ս եք դիմավորելու նրան։

 

-Հուսախաբ կանենք՝ այս անգամ ինքը պատրաստված, անպայման սադրանքներ հրահրելու նպատակով է գալիս, բայց այս անգամ որոշել ենք արհամարհել։ Ես Մեղրիի և Ագարակի մասով կարող եմ միայն ասել։

 

-Ասացիք, որ սադրանքներ են հրահրելու։ Այդ մասով որևէ տեղեկատվություն ունե՞ք։

 

-Իրեն ճանաչելով, մեքենաներով գալը, հետո 1400 ոստիկան է բերում Սյունիք։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ ոստիկանները մնալու են այստեղ մինչև ընտրությունները, ընտրությունների օրն էլ այստեղ լինեն։ Երևի ուզում է դրանով իրեն ընտրողների թիվն ավելացնի։ Եթե գան այստեղ՝ այդ ցուցակով պետք է ոստիկանները գան։ Եթե ոստիկանը բացակայում է, ծառայության է լինելու, օրինակ, եթե Երևանի ոստիկանը Սյունիքում պիտի լինի՝ իրենք պիտի ընտրեն Սյունիքում։ Եթե 1400 ոստիկան հետը բերում է, որ ընտրություններին թողնի այստեղ՝ մեխանիկորեն դառնում է՝ այդ 1400 ոստիկանը Սյունիքում են քվերակելու։

 

-Այսինքն այդպես կփորձեն ապահովել քվեներ իրենց համար Սյունիքից։

 

-Այո, ավելացնում է, բարելավում է իրենց դիրքերը, բայց ոչինչ՝ մենք մենակ Սյունիքի մասին չենք մտածում։ Ինչ տարբերություն Երևանում պակասելու է, էլի»։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում