ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին՝ շարունակո՞ւմ է, արդյոք, իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մարդասպան համարել։ Բայդենն անմիջապես սկսել է բառեր փնտրել, մի քանի անգամ ընդհատել է միտքն ու նորից է սկսել նախադասությունը․ «Նրանք իրականում, ես․․․ Դե՝ լսեք, նկատի ունեմ, որ նա պարզ հասկացնել է տվել, որ․․․»։ «Կարծում եմ, որ նա նախկինում, ըստ էության, խոստովանել է, որ որոշակի բաներ է ունեցել, որոնք նա կարող էր անել կամ արել է։ Սակայն լսեք, երբ ինձ այդ հարցը տվել են եթերում, ես անկեղծ եմ պատասխանել»,- միտք այսպես է ավարտել Բայդենը։ Սրա հետ մեկտեղ, նա նշել է, որ այս իրավիճակը մեծ նշանակություն չունի հունիսի 16-ին Շվեյցարիայում Պուտինի հետ հանդիպման տեսանկյունից։ Տաթև Ֆռանգյան