«Գյումրեցի չեմ և Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց իմ նախագահության 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ սրտիս մի մասը մնաց Գյումրիում»,- Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Առաջին անգամ եկել եմ Գյումրի 1997 թվականին, վիճակն այնպիսինն էր, որ ինքս ինձ երդվել եմ, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխվի, պետք է պայքարենք։ Այսօր, շրջելով Գյումրիում, կարող եմ ասել, որ ճանաչում եմ քաղաքի բոլոր շենքերը, հրապարակները։
Մենք գալիս ենք ինչ-որ տեղ՝ կիսատ մնացած գործը շարունակելու համար, ձեր կյանքը բարելավելու համար։ Վստահ եղեք, երբ խոսում ենք Հայաստանի մասին, խոսում ենք Հայաստանի տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին»,- նշեց նախագահ Քոչարյանը՝ ավելացնելով, որ իր համար հաճելի էր լսել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն։
Մանրամասն՝ տեսանյութում։