«Իհարկե, ոչ, «Հայաստան» դաշինքը նոր պատերազմ չի «խոստանում»։ Բոլորովին հակառակը, եթե այնպես լինի, որ գործող իշխանությունը մնա իշխանության, անպայման պատերազմ է լինելու»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։
«Արժանապատիվ խաղաղության կոնցեպտը, որ բերել է նախագահ Քոչարյանը, կարծում եմ՝ կիրագործվի և տեսանելի կլինի մեր քաղաքացիներին շատ արագ։ Ամենախաղաղ տարիները եղել են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ, և հայտարարում եմ՝ ամենախաղաղ տարիները լինելու են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Մարդիկ դրանում շատ արագ կհամոզվեն։ Ես ցավում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը դիմում է այդքան էժանանագին մանիպուլյացիայի»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։