Նիկոլն իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա էլ ուզում է հայ ազգի փափախը դնի

Նիկոլն իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա էլ ուզում է հայ ազգի փափախը դնի»,- Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով գյումրեցիներին հենց հրապարակում հայտարարել, որ նրանք դա թույլ չեն տալու։ «Այս երեք տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել ձեր կյանքում․ ավելի լա՞վ եք ապրում, արտագնա աշխատանքի չե՞ք գնում։ Երեք տարվա մեջ գոնե մեկ շենքի կամ գործարանի հիմք դրվե՞լ է այս քաղաքում։ Հիշեք՝ ե՞րբ է Գյումրին ոտքի կանգնել, ե՞րբ են թաղամասեր կառուցվել, ե՞րբ էր Գյումրին ծաղկում»,- քաղաքացիներին դիմեց Սաղաթելյանը։
«Սիրելի՛ գյումրեցիներ, ձեր պարտավորությունը կրկնակի է։ Այդ քայլ արածը երեք տարի առաջ մեր պետության կործանման ընթացքը սկսեց Գյումրիից։ Սկիզբը դրվել է Գյումրիում, Գյումրիով էլ պետք է փակվի այդ ամոթի ու խայտառակության էջը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։