«Իրավաբանների մոտ գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ «մասնագիտական արժանաապատվություն»։ Մասնագիտական արժանապատվություն ունեցողները հերյուրանքներ ու զառանցանքներ չեն տարածում։ Տվյալ դեպքում խոսքը գնում է մի մարդու մասին, որն իրավաբանության ու իրավունքի հետ առնչություն չունի։ Շատ առաքինի մասնագիտություն է ֆիզիկան, բայց ես, լինելով իրավաբան, չեմ խոսում ֆիզիկայից։
Մեր այսօրվա վիճակի պատճառն այն է, որ ոլորտի հետ առնչություն չունեցողները, տարրական գիտելիք չունեցողները փորձում են ներկայանալ մասնագետ»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ ի պատասխան հարցի, թե՝ Դանիել Իոաննիսյանը մեղադրել է «Հայաստան» դաշինքին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Եթե դա հերյուրանք է, արդյո՞ք դիմելու են իրավապահներին։
«Ձեր վկայակոչած անձը ճիշտ կանի՝ իր մասնագիտությամբ զբաղվի։ Իսկ իր հրապարակած հերյուրանքների, մերկապարանոց հայտարարարությունների վերաբերյալ, իհարկե՝ լինելու են իրավական գործընթացներ։ Նման զրպարտանքները չեն կարող լինել անհետևանք՝ նույնիսկ այսօրվա իրավապահների պարագայում։ Ուղղակի որոշակի սահմաններ կան, որոնք, կարծում եմ, չի կարելի անցնել։ Մենք ի կսզբանե հայտարարել ենք, որ նման արարքները որևէ առնչություն չունեն «Հայաստան» դաշինքի հետ»,- ասաց Արամ Վարդևանյանը և հավելեց․ «Ո՞նց է լինում, որ խոսում ենք վարչական ռեսուրսի չարաշահման մասին, դպրոցի տնօրեններին ներգրավվելու մասին, հրապարակումներ են լիում ընտրակաշառքի վերաբերյալ, այդ դեպքերի մասին չի խոսում։ Որովհետև մասնագիտական արժանապատվություն չունի և առնչություն չունի իրավունքի հետ»։
Մանրամասն՝ տեսանյութում։