««Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար:
Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի կոալիցիա կազմեր և ձևավորեր խորհրդարանական մեծամասնություն:
Սակայն, նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Արամ Զավենիչին նույնիսկ տանեցիները միաձայն չեն ընտրելու: Փոխվել է նաև Սասուն Միքայելյանի ծրագրերը, ինչպես մեր օրերի առանցքային ընդդիմադիր գործիչները, այնպես էլ իշխանական պատգամավոր Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք»,-գրում է «Իրավունք» թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։