Հուլիսի 18-ին Ադրբեջանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող շարքային Աքբարով Նիջաթ Էյնուլլա օղլուն (Əkbərov Nicat Eynulla oğlu) Քաշաթաղի ուղղությամբ ջրում խեղդվել է։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական սոցցանցերից։ Ժամկետայինը ծնվել էր 2001 թվականին Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող կապիտան Ֆարզալիև Իլհամ Ալլահվերդի օղլուն (Fərzəliyev İlham Allahverdi oğlu)։
razm.info