«Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ են տեղակայվելու. երբ վերջնական որոշում լինի, տեղյակ կպահենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետը:
Արտակ Դավթյանն ընդգծել է՝ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը, ու հավելել՝ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:
Գեղարքունիքի մարզում հնարավոր զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանել է՝ որևէ զիջում չի լինելու, և եթե ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը չկարգավորվի բանակցություններով, կկարգավորվի համապատասխան գործողություններով:
Դավթյանը նշել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը Հայաստանի տարածքում չի փոխվել, միջադեպեր այս պահին չկան: