Նիդերլանդներում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող «Denk» կուսակցության երեք անդամից բաղկացած խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել է անցյալ շաբաթ խորհրդարանի ընդունած բանաձևին, որը կոչ է անում ԱԳ նախարարին՝ եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։
«Denk» կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերը առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։
Աղբյուր՝ Hayernaysor.am