Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն այն է, թե ընթերցողն այն ինչպես կհասկանա:
Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է:
Սիրելի երիտասարդներ, հիշեք, որ հայրենասիրության և մարդասիրության վրա հիմնված լուսավորությունը և ինտելեկտը ցանկացած ժամանակաշրջանի Մեծ հաղթանակների հավերժական սուբստանցիան է:
Այնպես, որ մշտապես ինքնակրթվեք, այնուհետև՝ համբերատար լուսավորեք ձեր կողքի խավարամիտ էդվարդականներին:
Իմ մագիստրանտներին ու ասպիրանտներին խորհուրդ եմ տալիս այս ամռանը կարդալ Ռուսաստանում նոր հրատարակված Ռ. Դվորկինի «Իրավունքի կայսրությունը» հայտնի աշխատանքը»: