Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

 Ռուսաստանը հունիսի 22-ին հանում Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել Էին ապրիլի 15-ից՝  կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։ 

Կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման  վերաբերյալ որոշումն ընդունվել Է  ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել  մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքներն սկսելու պլանների մասին:

 

ermenihaber.am