Մայամիում 12 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ բազմաթիվ զոհերի մտավախություն կա

 Այսօր վաղ առավոտյան Մայամիի լողափին հարող 12 հարկանի բնակելի շենք է փլուզվել: Լայնածավալ փրկարարական գործողություն է իրականացվում, գրում է Daily mail-ը։ Փրկարական ծառայությունների հաղորդմամբ՝ Champlain Towers South կոչվող շենքի մի մասը փլուզվել է։ Պատճառը դեռևս հայտնի չէ։ Պարբերականի փոխանցմամբ՝ փրկարարները մտավախություն ունեն, որ բազմաթիվ զոհեր կան, մեծ թվով մարդիկ էլ արգելափակված են փլատակների տակ։ Հարևան շենքի բնակիչները Fox News-ին պատմել են, որ շենքը շառաչյունով փլուզվել է, տպավորություն է եղել, թե տորնադո կամ երկրաշարժ է։ Տեղեկություններ կան, որ շենքն ամբողջությամբ բնակեցված է եղել փլուզման պահին։

Տաթև Ֆռանգյան

 factor.am