Զինծառայողների քվեարկության վերաբերյալ սկանդալային տեսանյութերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

 Զինծառայողների քվեարկության վերաբերյալ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութը քննության առարկա է դարձել։ Այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել զինծառայողների քվեարկության կադրերով։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։