Իրակլի Ղարիբաշվիլի. Իմ միջնորդությամբ և Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը մեր քաղաքականության ամենակարևոր հաջողությունն է

 Մեր քաղաքականության ամենակարևոր հաջողությունը իմ կողմից միջնորդավորված և Միացյալ Նահանգների աջակցությամբ վերջերս կայացած Հայաստան-Ադրբեջան համաձայնությունն է է: Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է մեր հատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում, – այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում զեկույց և երկրի զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելիս:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը զգալի դժվարություններ է առաջացրել ամբողջ տարածաշրջանի համար: Հարևանության խաղաղությունն ու կայունությունը էական նշանակություն ունեն Վրաստանի համար: Կառավարությունը վարում է հավասարակշռված, միևնույն ժամանակ փոխշահավետ համագործակցության քաղաքականություն:

«Օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարներին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը` շարունակել այս գործընթացը, ընդհանուր խաղաղության և կայունության հասնելու համար», – ասաց վարչապետը:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Թուրքիայի հետ ինտենսիվ երկխոսություն է ընթանում՝ տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

«Մեր միջազգային քաղաքականության հաջողության մասին վկայում է այն, որ միջազգային կազմակերպություններում աճում է Վրաստանի ներկայացուցչությունը: Արտերկրում բնակվող հայրենակիցները կարող են մեծ ներդրում ունենալ ինչպես երկրի զարգացման, այնպես էլ Վրաստանի միջազգային մասսայականացման գործում: Մեր գերակայությունը դրսում մեր քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է: Միևնույն ժամանակ, չնայած համաճարակին, մենք ակտիվորեն աջակցում ենք սփյուռքի ստեղծագործական խմբերին և երիտասարդներին, վրաց լեզվի ուսուցմանը և մշակութային օջախների և պատմական հուշարձանների խնամքին: Հատկապես ուրախալի է, որ ավարտվել է Լևիլի անշարժ գույքի վերակառուցման և վերականգնման առաջին փուլը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին

 

1tv.ge