ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Վարդանյանին ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝
Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։