Մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու․ Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ: 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող: 

Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում: 

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»: