Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում առանց ուղեփակոցի կարգավորվող հատվածում՝ Զարթոնք գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան–Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Զարթոնք գյուղի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Բ.-ն, 64-ամյա Մարտուն Բ.-ն, 62-ամյա Հասմիկ Բ.-ն և 9-ամյա Մարտուն Բ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար գնացքը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղուն» և Երևան-Գյումրի տեղափոխվելիս է եղել, իսկ Mercedes- ում եղել են ընտանիքի 6 անդամներով, ոստիկանությունն էլ պարզում է Mercedes -ի վարորդի և մեքենավարի ինքնությունը:
shamshyan.com