Տղամարդու դիակը հայտնաբերվել է՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում

Տղամարդու դիակը հայտնաբերվել է՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում

spanutyun

 2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում: Դիակի զննությամբ արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: