Ի՞ նչ պետք է իմանալ` գնացքով Հայաստան-Վրաստան սահմանը հատելիս. կարևոր տեղեկություններ. auroranews

 Auroranews-ի թղթակիցը երեկ հատել է Հայաստան-Վրաստան սահմանը գնացքով և հիմա կիսվում է մի շարք կարևոր և օգտակար տեղեկություններով, որոնք համոզված ենք օգտակար կլինեն բոլորին:

 Այրումի Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարանից սկսած` հայ սահմանապահները համակարգչով և անձնագրային սքաներով ստուգում են ուղևորի տվյալները և կնիքով հաստատում են Հայաստանից հեռանալը:

 Վրացական կողմից` Սադախլոյից, մաքսային ծառայողները նախ  ստուգում են  անձնագրերը, հարցեր տալիս, թե որտեղ և ինչու  է ուղևորը ճանապարհորդում և ինչ ուղեբեռ ունի: 

Հաջորդ  քայլը այն է, որ նրանք կամայական ընտրությամբ  ստուգում են իրերը (մեզ խնդրեցին բացել միայն մեկ ճամպրուկ, բայց դրա մեջ եղած իրերը չեն ստուգվել, միայն վերևից թռուցիկ): Այնուհետև  տեսուչը ներս է մտնում և նայում անձնագրերին, պատվաստումների ամսաթվերին և ՊՇՌ-ի առկայությանը. ստուգում է արդյո՞ ք ՊՇՌ-ի ժամկետը ուժի մեջ է, թե ոչ (72 ժամ):

 Հետո բոլորը իջնում ​​են մեքենաներից և գնում դեպի այն պատուհանը, որտեղ հանձնում են ՊՇՌ թեստերի տվյալները և պատվաստումների վկայագրեր (ով ունի): Հաջորդիվ դրվում է  մուտքի դրոշմանիշները: Այն մարդիկ, ովքեր ունեն միայն ՊՇՌ- թեստի տվյալները Վրաստան ժամանելուն պես, երրորդ օրը պետք է անցնեն մեկ այլ ՊՇՌ թեստ, իսկ ովքեր ունեն նաև  պատվաստման սերտիֆիկատ, կարիք չունեն երկրորդ թեստը հանձնել:

 Մաղթում ենք բոլորիդ հետաքրքիր ճամփորդություններ:

 

auroranews.am