Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. ոռոգման ջրի խնդիրը չի լուծվում

 Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան- Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղ հատվածում: Նրանք պահանջում են, որ իշխանությունն անհապաղ լուծի ոռոգման խնդիրը։

Այսօր առավոտից Ախուրյան, Գետք, Բենիամին, Ազատան ու ևս վեց գյուղերի հողագործները փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջրդի։

 auroranews.am