SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնում» մահացել է Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը: Երեխան նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին՝ «համակցված տրավմա, էլեկտրահարված 1.2.3.4 աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն էր տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու