Եվրախորհուրդը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար չեղարկվելու են սահմանափակումները ԵՄ և Շենգենյան գոտու տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի մինչև շաբաթվա վերջ:
Հայաստանից բացի ցուցակում ներառվել են նաև Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան:
ԵՄ «ապահով» երկրների ցանկը թարմացվում է ամեն շաբաթ՝ կապված տարբեր երկրներում կորոնավիրուսով պայմանավորած էպիդեմիոլոգիական վիճակի հետ:
Ցուցակից դուրս է մնացել Միացյալ Թագավորությունը, քանի որ դրա տարածքում լայնորեն սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: