Նախընտրական քարոզարշավի առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում և ապագայի ծրագրերը ներկայացնելու փոխարեն՝ խոսում նախկին իշխանություններից, Արցախի 44-օրյա պատերազմից, դրա մեղավորներից և այլն, հիշեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ «Երբ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետև ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի և այլն, դա պետք է քաջալերվի, ես չեմ էլ քննարկել։ Ասել եմ, որ եթե այսօր պետք է դա արվի, որպեսզի ռազմի դաշտում հաջողություններ գրանցենք, ես դա կանեմ։ Եվ այսօր Տիրան Խաչատրյանը, ասենք, վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ գնահատականին եմ արժանի, թող իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է և գտնում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստորագրել է և այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն՝ ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ 168.am-ը այս թեմայի և հարակից մի քանի հարցերի վերաբերյալ զրուցել է Տիրան Խաչատրյանի հետ։
– Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե արժանապատիվ սպա եք, ապա պետք է հրաժարվեք Ազգային հերոսի կոչումից, որի վերաբերյալ որոշումն ինքն է ստորագրել։ Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին։
– Նախ, հերոսի կոչումը ես իրենից չեմ ստացել, ինչու ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է, որ այդ կոչումը ես իրենից չեմ ստացել և առհասարակ չեմ ստացել։
– Դուք Ազգային հերոսի կոչումից հրաժարվելո՞ւ եք։ – Ինչո՞ւ, արժանի չե՞մ, որ հրաժարվեմ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: