Ինչպես հավաստիացնում է AS պարբերականը, ֆրանսիական ակումբը միջամտել է արգենտինացու հետ «կապտանռնագույնների» բանակցություններին և նրան առաջարկ ներկայացրել: Վերջինս ֆինանսական առումով գերազանցում է այն տարբերակին, որ առաջարկել է «Բարսելոնան»:
Մեսին այժմ կենտրոնացած է Ամերիկայի գավաթի խաղարկության վրա, որին մասնակցում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի կարգավիճակում: ՊՍԺ-ն մտադիր չէ շտապեցնել հարավամերիկացուն: Ակումբը կսպասի մրցաշարի ավարտին, որպեսզի ակտիվ բանակցություններ սկսի «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրի հետ:
ՊՍԺ-ն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հրավիրել է «Լիվերպուլում» խաղացած կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումին: Ֆրանսիական ակումբը մոտ է նաև դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ու պաշտպաններ Աշրաֆ Հաքիմիի և Սերխիո Ռամոսի հետ պայմանագրեր ստորագրելուն:
vnews.am