Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ-21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ հատուկ տեխնիկայի միջոցով, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է КрАЗ-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված ՎԱԶ-21012-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com