ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարա-դատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված է ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագրում։