ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Twitter-ում գրառում է արել՝ կոչ անելով պատժել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների երթի հակառակորդներին:
«Դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, համայնքների ներկայացուցիչների և լրագրողների դեմ դաժան հարձակումները:
Վրաստանի ղեկավարությունը և իրավապահ մարմինները պետք է պաշտպանեն արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն բռնության մասնակիցներին», — գրել է Փրայսը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում ընդդեմ ԼԳԲՏ-ի երթ էր տեղի ունեցել, որի ժամանակ 50 լրագրող էր տուժել: