Շաբաթ օրը իսրայելցի զբոսաշրջիկը 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ քիթը մաքրում էր 20 ֆունտանոց թուրքական թղթադրամով:
Թուրքիայի տնտեսությունը ծաղրող տեսանյութի պատճառով Մուհամեդ Նադեր Բադրանան արտաքսվել է երկրից՝ գրում է Jerusalem Post թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Ստամբուլի Շիկթահ շրջանի ռեստորաններից մեկում: Հաջորդ օրը երիտասարդին իր հյուրանոցում ձերբակալել են՝ ներկայացնելով «պետական ինքնիշխանության խորհրդանիշն անպատվելու» մեղադրանք:
Թուրքական լիրան Եվրոպայում ամենավատ արժույթներից մեկն է և այս տարի կորցրել է մոտ 20 տոկոսը՝ չնայած Կենտրոնական բանկի միջամտությանը: 2008 թ. ֆինանսական ճգնաժամից հետո արժույթը կորցրել է իր արժեքի ընդհանուր 86 տոկոսը: