Թուրքիայի Ֆեթհիյե շրջանի Բելչեքիզ լողափից 50 մետր հեռավորության վրա զբոսաշրջային մոտորանավակ է խորտակվել։ Նավում 38 մարդ է եղել։ Այս մասին հայտնում է TRT haber-ը։
Անհայտ պատճառով մոտորանավակի առաջամասում անցք է առաջացել և այն սկսել է խորտակվել։ Զբոսաշրջիկները ստիպված են եղել լողալով հասնել ափ։
3 հանգստացող տուժել է։ 2-ամյա երեխային փրկել չի հաջողվել։ Նշվում է, որ նա ծնողների հետ Ֆրանսիայից էր ժամանել հանգստի։
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել հուլիսի 5-ին: