«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը РИА Новости-ին հայտնել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում թալիբներն Աֆղանստանի տարբեր նահանգներում ընդհանուր առմամբ 169 շրջան են գրավել:
Թալիբները հայտարարում են նաև, որ այդպիսով վերահսկողություն են հաստատել երկրի տարածքի 85%-ի նկատմամբ: Իր հերթին Աֆղանստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ, գեներալ Դավլաթ Վազիրին հերքել է այդ լուրը։
«Թալիբների պնդումը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ նշելով, որ շարժման ներկայացուցիչները նախկինում ևս մերկապարանոց հատարարություններ են արել, թե վերահսկում են տարածքի ավելի քան 60 կամ 70%-ը: