Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»։
Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։
Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետություն։
Նա նշել է, որ ԵՄ-ում շատ ուշադիր հետևելու են այցի ընթացքին և կտրականապես մերժելու են ցանկացած առաջարկ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ։