Լուկաշենկոն ասել է, թե որ դեպքում Բելառուսում պատերազմ կսկսվի

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակակից պայմաններում պատերազմը կարող է սկսվել ոչ թե դրսից ագրեսիայով, այլ մարդկանց «մտքի ոչնչացմամբ»՝ Բելառուսում քաոս սերմանելու համար, և միայն այդ դեպքում, եթե անհրաժեշտ լինի, օտարերկրյա զորքեր կուղարկեն հանրապետություն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 
Լուկաշենկոն հինգշաբթի օրը Մինսկում մասնակցել է բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և ավագ սպաների մեծարման արարողությանը: 

«Տեսականորեն, մենք պատերազմին չենք պատրաստվում այնպես, ինչպես նախկինում: Դուք հիանալի հասկանում եք, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի սկսվի դրսից ագրեսիայով, կսկսվի ներսից, կսկսվի մեր ժողովրդի մտքերի ոչնչացմամբ. և միայն այդ ժամանակ, անհրաժեշտության դեպքում, այստեղ օտարերկրյա զորքեր մտցնելով: Մենք խոսել ենք այս մասին, սա է ազգային անվտանգության մեր հայեցակարգի էությունը»,-ասել է Բելառուսի ղեկավարը: 

Բելառուսի և արևմտյան երկրների հարաբերությունները սրվել են 2020 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն  է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: