Զախարովան հայտարարում է, որ թալիբները արդեն վերահսկում են տաջիկ-աֆղանական սահմանի դիրքերի երկու-երրորդը: Երկու օր առաջ նրա ղեկավարը ասում էր, թե Աֆղանստանից ԱՄՆ դուրս գալը ամերիկացիների պարտությունն է: Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ հայտարարել էր այսօր, որ իրենք Աֆղանստանում լուծել են իրենց խնդիրն ու հեռանում են:
Հիմա խնդիրներ լուծելու հերթը Ռուսաստանինն է, իսկ գլխավոր խնդիրն այն է, որ միջինասիական գոտում Թուրքիան կարող է դառնալ ամերիկա-չինական «բուֆեր»: