Միացյալ Նահանգների քաղաքացիները, ովքեր Հայիթիում ձերբակալվել էին երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով, հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու խնդիր չունեին: Այս մասին գրում է Nouvelliste թերթը ՝ վկայակոչելով հետաքննությանը մասնակցող դատավորին: Ըստ վերջին տվյալների ՝ ձերբակալվածների թվում կան Հայիթիի ծագմամբ երկու ամերիկացիներ` Ջեյմս Սոլաժը և Ժոզեֆ Վինսենթը:
«Նրանք ասացին, որ թարգմանիչներ են: Վարձկանների նպատակը, հետաքննող դատավորի հրամանով նախագահ Մոիզին ձերբակալելն էր, ոչ թե նրան սպանելը», – ասել է դատավոր Քլեմենտ Նոելը ՝ անդրադառնալով ամերիկացիների ցուցմունքներին:
Միևնույն ժամանակ, հրամանագրի մանրամասները չեն հստակեցվել: Դատավորը բացատրել է, որ Սոլաժը, իր ցուցմունքի ժամանակ, հաղորդել է «ինտերնետում աշխատանքի» հայտնաբերման մասին: Նա Հայիթի էր ժամանել մեկ ամիս առաջ, մինչդեռ վարձկանները ժամանել էին երեք ամիս առաջ:
Բացի այդ, Նոելը զեկուցել է, որ հնարավոր մարդասպաններին պատկանող մեքենաներում խուզարկություններ են իրականացվում: Այնտեղ հայտնաբերվել է հրազեն և ամերիկյան արժույթով կանխիկ գումար։