Հայաստանն աշնանը կստանա Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի 50 հազար չափաբաժին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Այս դեղը մեկ դեղաչափից է, այսինքն՝ նախատեսված է 50 հազար մարդու համար։ Դեռ մենք կստանանք Ամերիկյան Novavax դեղամիջոցի 300 հազար չափաբաժին, դրա պատվաստումն իրականացվում է երկու փուլով, այսինքն՝ 150 հազար դեղաչափ», — նշեց նա։
Ավանեսյանն ասաց, որ Հայաստանը հունվար-փետրվար ամիսներին հնարավորություն է ունեցել ձեռք բերել Pfizer պատվաստանյութի 15 հազար չափաբաժին, սակայն ենթակառուցվածքների բացակայության պատճառով այն չի գնել։