Հոկտեմբերին Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ փոխանցում է Sputnik Armenia-ն:
Eternity-2021 զորավարժությունները նախատեսված են անցկացնել հոկտեմբերի 4-8-ը:
Նախօրեին՝ հուլիսի 8-ին, Թուրքիայի ցամաքային զորքերի զորավարժությունների կենտրոնական հրամանատարությունն առաջին առցանց նիստն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների կազմակերպման ծրագրման հարցերը:
Առաջին նմանատիպ զորավարժություններն անցկացվել են 2014-ին, վերջինը՝ 2019-ին Բաքվում: Վրաստանը զորավարժություններին մասնակցում է 2019-ից: