Եվրոմիությունը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել ևս 6 ամսով՝ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը երկարացնել Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցները»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականին՝ ի պատասխան այն գործողությունների, որոնք ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայի արևելքում: