Մոսկվայում բնակելի շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է նորածնի դի: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով «112» հեռագրային ալիքին:
Պարզվել է, որ աուտիզմով տառապող 13-ամյա դեռահասը իր քրոջը նետել է 7-րդ հարկի պատուհանից: Ութ օր առաջ ծնված աղջիկը մահացել է: Դեպքի պահին ծնողների գտնվելու վայրն անհայտ է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը որոշ ժամանակ շեղել է ուշադրությունը, և երեխան մնացել է սենյակում 13-ամյա եղբոր հետ:
Քննիչները հարցաքննում են ծնողներին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Հրապարակ օրաթերթ»