Ջրի իրավունքը ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու հիմնարար իրավունքներից է, հատկապես այս հարյուրամյակի համար: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թաթոյանը, խոսելով Մեղրի գետի Զվարագետ վտակի մասին, հայտարարեց, որ ադրբեջանցիներն արդեն ավելի քան 5 տարի փոխել են Զվարագետ վտակի հունն ու այդ վտակն այլևս չի միախառնվում Մեղրի գետին: Այդ վտակը միշտ օգոստոս ամսից միացել է Մեղրի մայր գետին:
Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը, դրա համար օգոստոսից սկսած լրջագույն խնդիրներ են լինում ջրի մասով: Խոսքը մասնավորապես վերաբերում է Մեղրի և Ագարակ քաղաքներին, Նռնաձոր, Ալվանք, Շվանիձոր գյուղերին: Այստեղ կենտրոնացած է Մեղրի խոշորացված համայնքի բնակչության 90 տոկոսը:
Ջրի հասանելիության մասով մյուս խնդիրը Սև լճի մասով է, ուր ներխուժել են ադրբեջանցիները:
Թաթոյանի խոսքերով, այս խնդիրը պետք է բարձրացնել միջազգային հարթակներում:
Ջրի հետ կապված խնդիրներ կան նաև Գեղարքունիքի մարզում, որտեղ կան ջրային ավազաններ, որոնք այս պահին գտնվում են ադրբեջանական ԶՈւ-ի վերահսկողության ներքո: Մարդիկ նշում են, որ այնտեղից նաև հարևան գյուղերի խմելու ջուրն է ձևավորվում:
auroranews.am