Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կուսակցությունները բոյկոտում են Էրդողանի այցը

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության երկու քաղաքական կուսակցություն հայտնել է, որ ներկա չի գտնվելու այն խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշյալ կուսակցությունները նշել են, որ ավելի ուշ կմանրամասնեն, թե ինչու են բոյկոտում Էրդողանի այցն ու վերջինիս հետ հանդիպումը:

Նշենք, որ Էրդողանը հուլիսի 20-ին «Խաղաղության և ազատության տոնի» կապակցությամբ Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի հետ մեկնելու է Կիպրոս: Նրանք այցելելու են նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարան: 

 

ermenihaber.am