Հրապարակվեց ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը

Հայաստանի Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:  Սահմանադրական դատարանի որոշումը ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Դիլանյանը: Նա հայտնեց, որ որոշման ամբողջական տեքստը օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ-ի կայքէջում և կառաքվի կողմերին։ Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։