Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսին: Այս մասին ասել է նախագահ Բերդիմուհամեդովը շաբաթ օրը կառավարության ընդլայնված նիստում՝ հաղորդում է turkmenportal-ը:
Հաղորդվել է, որ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ավազում: Ամենայն հավանականությամբ, Կասպից ծովի ափին գտնվող զբոսաշրջության ազգային գոտում տեղի կունենա նաև եռակողմ գագաթնաժողող՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ:
Ակնկալվում է, որ երեք երկրների նախագահների բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Թուրքմենստանի էներգետիկ ռեսուրսները Եվրոպա դուրս բերելու հարցը: 2021 թվականի հունվարի 21-ին Աշգաբադում Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Կասպից ծովում գտնվող «Դոստլուք» ածխաջրածնային հանքավայրի համատեղ հետախուզման, զարգացման և յուրացման վերաբերյալ: