Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում [Նախիջևանի ուղղությամբ-ՌազմԻնֆո] Ադրբեջանի զինված ուժերը սրել է իրավիճակը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ թշնամու կրակից ուսի հատվածում վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:
Համայնքապետը, ըստ լրատվամիջոցի, տեղափոխվում է Երևան։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 19-ի ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական ուժերը գնդակոծել են հայկական դիրքերը, պարբերաբար կիրառել նաև ականանետեր:
«Համայնքապետը եղել է բլինդաժում: Կրակոցների ընթացքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:
Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ տրամադրել: