Հունգարացի հրապարակախոս Բելա Հավմաշը մի հետաքրքիր էսսե ունի, որտեղ ի թիվս այլ մտքերի անում է մի դիտարկում, որ ժողովուրդների, ազգերի համար ամենավտանգավորը անգամ գաղութացումը չէ՝ նույնիսկ գաղութացված վիճակում շատ ազգեր մեծ բաներ են արարել: Ըստ Հավմաշի, ամենավտանգավորը դա վայրիացումն է:
Հիմա, Ֆեյսբուքը վկայում է, որ մեզ հետ ըստ էության տեղի է ունեցել կամ տեղի ունենում է էդ ամենավտանգավորը: Մարդիկ մի ակնթարթում ինչ ասես կարող են գրել-ասել այլ մարդկանց, որոնց բացարձակ չեն ճանաչում, որոնց մասին չգիտեն ոչինչ: Մի ակնթարթում կարող են ինչ ասես ասել, ընդամենը մի պատճառով՝ համաձայն չեն նրա հետ:
Ընդ որում, ամենացավալին էն է, որ Ֆեյսբուքը վկայելուց բացի, նաեւ ապահովում է «ադապտացիան»:
Ինչպես կանխել վայրիացումը: Մնացյալ լուծումների նախադրյալը: