Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Բելառուսի աջակցության վրա: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:
Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ Լուկաշենկոն Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի մի հատվածի օկուպացումն անվանել է «խաղաղ կարգավորում»: Նա, մասնավորապես, ասել է.
«Հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման և ձեր նախագահի շնորհիվ հնարավոր եղավ այնտեղ կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը: Իհարկե, դեպի խաղաղություն ճանապարհը նոր է սկսվում»: