Մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ընդունում է դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ և Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ։
Նախատեսվում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ մրցութային հիմունքներով։
Արիզոնայի համալսարանի հետ համակարգելով՝ ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։
Ձեր հարցերն ու դիմումները ներկայացրեք Ամերիկյան հետազոտությունների կենտրոն՝ Նարինե Ասրյանին՝ էլ․ փոստի narine221291@gmail.com հասցեով։