Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան:
Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում:
Ավստրիայի կանցլերը Եվրամիությանը նախազգուշացրել է ներգաղթի նոր ալիքի մասին, որը կարող է լինել այն ժամանակ, երբ Աֆղանստանից դուրս բերվեն ԱՄՆ-ի զորքերը։
Ըստ «DW Turkish»-ի՝ Կուրցը «Bild» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «հարևան երկրների, Թուրքիայի կամ Աֆղանստանի անվտանգ տարածքները ճիշտ վայրեր են աֆղանստանցի փախստականների համար»: