ԱՄՆ-ն կդադարեցնի իր ռազմական ներկայությունն Իրաքում

 ԱՄՆ-ն կավարտի իր մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, չնայած կշարունակի աջակցել իրաքյան անվտանգության ուժերին, ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ:

«Պատվիրակությունները վերջին տեխնիկական բանակցություններում որոշում կայացրեցին, որ անվտանգության ոլորտում հարաբերություններն ամբողջությամբ անցնեն վերապատրաստման, խորհրդատվության, օժանդակության և հետախուզական տվյալների փոխանակմանը, և որ ԱՄՆ-ի ոչ մի ուժ ռազմական դեր չի խաղա 2021 թվականի դեկտեմբերի 31-ից», — ասված է  երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է  պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի բանակցությունների արդյունքներով:

«ԱՄՆ-ը մտադիր է շարունակել աջակցել Իրաքի անվտանգության ուժերին, ներառյալ՝ փեշմերգաներին (աշխարհազորին)՝ օգնելու նրանց ստեղծել կարողություններ՝ հետագա սպառնալիքներին դիմակայելու համար», — ասված է հայտարարության մեջ: